Տերյանական ընթերցումներ` Վահան Տերյանի ծննդյան տարեդարձի առիթով


Տերյանական ընթերցումներ` Վահան Տերյանի ծննդյան տարեդարձի առիթով

  • 10-02-2016 16:21:03   | Հայաստան  |  Մշակույթ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի <<Չինարի>>  զբոսայգում գտնվող Վահան Տերյանի հուշարձանի հարևանությամբ կազմակերպվել է  բացօթյա գրական ցերեկույթ` նվիրված Վահան Տերյանի ծննդյան 131-րդ տարեդարձին:
 
Տերյան բանաստեղծի,  նրա քնարերգության ու գրական ժառանգության մասին են խոսել  Մալաթիա-Սեբաստիայի կենտրոնական  համալիր գրադարանի ասմունքի խմբակի սաները:  Հնչել են բանաստեղծություններ: Միջոցառմանը ներկա են գտնվել  մտավորականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, Տերյանի պոեզիայի երկրպագուներ, պատահական անցորդներ: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից ծաղիկներ են խոնարհվել մեծ քնարերգուի հուշարձանին:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play