Մոսկվան կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին գործել ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան.Սերգեյ Լավրով


Մոսկվան կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին գործել ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան.Սերգեյ Լավրով

  • 11-04-2016 17:04:10   | Ռուսաստան  |  Միջազգային

Մոսկվան կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը: ria.ru-ի տեղեկացմամբ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
 
Ըստ նախարարի հայտարարության, Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման կապակցությամբ և հորդորում է կողմերին օրեր առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը հարգել:
«Մենք նաև շահագռգռված ենք բանակցությունների ճանապարհով դրական տեղաշարժեր գրանցել հակամարտության կարգավորման գործում»,- նշել է Ս. Լավրովը:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play