Բակո Սահակյանը ընդունել է ՌԱԿ Վերականգնումի շարժման խորհրդակցական ժողովի նախագահ Վարդան Նազիրյանին տիկնոջ հետ


Բակո Սահակյանը ընդունել է ՌԱԿ Վերականգնումի շարժման խորհրդակցական ժողովի նախագահ Վարդան Նազիրյանին տիկնոջ հետ

  • 25-04-2016 13:55:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 25-ին ընդունել է ամերիկահայ բարերար եւ գործարար, Ռամկավար ազատական կուսակցության Վերականգնումի շարժման խորհրդակցական ժողովի նախագահ Վարդան Նազիրյանին տիկնոջ հետ:
 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին ու դրանց հետեւանքների վերացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել այս պատասխանատու ժամանահատվածում Սփյուռքի ցուցաբերած աջակցությունը Արցախին՝ հատուկ ընդգծելով ավանդական կուսակցությունների դերն այդ գործում: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play