Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Մեքսիկայում


Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Մեքսիկայում

  • 25-04-2016 18:25:28   | Մեքսիկա  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 24-ին, Մեխիկոյում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Սանտա Մարիա դե Գուադալուպե եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ` նվիրված Մեծ եղեռնի սրբադասված անմեղ զոհերի հիշատակին:
 
Պատարագից հետո քաղաքի կենտրոնական այգիներից մեկում՝ Պարկե դե Մեխիկոյում, տեղի ունեցավ արարողություն, որին իրենց մասնակցությունն էին բերել մեքսիկահայ համայնքը և մեքսիկացի մտավորականները: Արարողության ընթացքում տասնամյակներ առաջ Մեխիկոյի կենտրոնական այգիներից մեկում տեղադրված հուշարձան-ժամացույցը, որը 1915թ. իրադարձությունները վերապրած փախստականների նվիրատվությունն է Մեխիկոյին, վերածվեց ցեղասպանության զոհերի հուշարձանի:
 
Այնուհետև Մեքսիկայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ելույթ ունեցավ և ծաղկեպսակ զետեղեց հուշարձան-ժամացույցի մոտ:
 
Արարողության ժամանակ հնչեցին հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները՝ Մեքսիկայի տարբեր նվագախմբերի հայ երաժիշտներից կազմված նվագախմբի կատարմամբ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play