Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը
24-05-2016 15:38:19 | Թուրքիա | Միջազգային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը երեքշաբթի հաստատել է երկրի նախարարների կաբինետի նոր կազմը, որը ձևավորել է Բինալի Իլդիրիմը: Interfax.ru-ի փոխանցմամբ` նախագահը ընդհատել է Ստամբուլում ընթացող Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովը, որպեսզի վերադառնա Անկարա և հաստատի կառավարության կազմը:
Առանցքային մի շարք նախարարներ պահպանել են իրենց պաշտոնները, ինչպես օրինակ` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իսկ Մեհմեդ Շիմշեկը կշարունակի պաշտոնավարել փոխվարչապետի պաշտոնում, որը վերահսկողություն ունի նաև տնտեսության վրա:
Նոր կառավարությունում Ներքին գործերի նախարար է նշանակվել Էֆկան Ալանը, ֆինանսների նախարար` Նաջի Ագբալը, էկոնոմիկայի նախարար` Նիհաթ Զեյբեչկի, Եվրամիության հարցերով նախարար` Օմեր Չելիկը, պաշտպանության նախարար` Ֆիքրի Ըշըքը: