Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը


Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը

  • 24-05-2016 15:38:19   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը երեքշաբթի հաստատել է երկրի նախարարների կաբինետի նոր կազմը, որը ձևավորել է Բինալի Իլդիրիմը:  Interfax.ru-ի փոխանցմամբ` նախագահը ընդհատել է Ստամբուլում ընթացող Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովը, որպեսզի վերադառնա Անկարա և հաստատի կառավարության կազմը: 
 
Առանցքային մի շարք նախարարներ պահպանել են իրենց պաշտոնները, ինչպես օրինակ` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իսկ Մեհմեդ Շիմշեկը կշարունակի պաշտոնավարել փոխվարչապետի պաշտոնում, որը վերահսկողություն ունի նաև տնտեսության վրա: 
Նոր կառավարությունում Ներքին գործերի նախարար է նշանակվել Էֆկան Ալանը, ֆինանսների նախարար` Նաջի Ագբալը, էկոնոմիկայի նախարար` Նիհաթ Զեյբեչկի, Եվրամիության հարցերով նախարար` Օմեր Չելիկը, պաշտպանության նախարար` Ֆիքրի Ըշըքը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play