«Հանրապետության նախագահը բացեիբաց չպիտի ասի՝ որը որից հետո ա». Առաքել Մովսիսյան


«Հանրապետության նախագահը բացեիբաց չպիտի ասի՝ որը որից հետո ա». Առաքել Մովսիսյան

  • 25-05-2016 17:05:50   | Հայաստան  |  Հասարակություն

«Մի օր կլսես, որ դիրքերն արդեն մեր ձեռքում են»
Հանրապետական Առաքել Մովսիսյանը պնդում է, որ շուրջ ամիսուկես Ղարաբաղում արել է ամենը, ինչ հրահանգվել է, այդ թվում՝ զինվորների հետ խրամատ է փորել:
 
«Ոչ մի մետր հող չի կորելու»,- «Ազատության» հետ զրույցում վստահեցնում է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ անդրադառանալով հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած 800 հեկտար տարածքին: Մովսիսյանը ապրիլի 2-ից սկսած շուրջ ամիսուկես բանակի կազմում գտնվել է Ղարաբաղում և նոր է վերադարձել Երևան: Ասում է՝ մի օր բոլոր այդ տարածքները ետ են վերադարձնելու:
 
«Հանրապետության նախագահը բացեիբաց չպիտի ասի՝ որը որից հետո ա: Մի օր աչքերդ կբացես՝ կտեսնես, որ էդ դիրքերը տեղում են: Մի մետր էլ հող չի կորելու, ավելանալու ա, չի պակասելու: Նախագահը հո չի՞ ասի՝ մենք կխփենք, կվերցնենք: Ամեն ինչ իրա հունով գնում ա: Աչքերդ կփակես կբացես, մի լավ օր կլսես, որ էդ դիրքերն արդեն մեր փառապանծ զինվորների ձեռքում ա, և առանց զոհերի»,- ասում է Մովսիսյանը:
 
Հանրապետական պատգամավորը վստահեցնում է, որ ինչպես ապրիլյան ամենաթեժ օրերին, այնպես էլ դրանից հետո եղել է զինվորների կողքին՝ կատարելով հրամանատարական կազմի հրահանգները: Թե կոնկրետ մարտական ինչ գործողությունների է մասնակցել՝ այս հարցին ի պատասխան, Առաքել Մովսիսյանը հրաժարվում է մանրամասներ ներկայացնել: «Ես ձեզ կարող եմ նկարներ ցույց տալ, որ խրամատ էլ եմ քանդել, ես ինքս, այս օրերին: էսօր ամեն ինչ պետք ա անես, ի օգուտ զինվորի, որ մի բանով պիտանի լինենք: Թե չէ էթալ գառ ուտել, ուտել խմել, հետ գալ, ասել՝ ես գիտես՞ ինչեր եմ արել․․․ ոչ: Ամեն ինչ արել եմ, ինչ հրահանգ իջեցվել ա՝ ամբողջը կատարել ենք, ես ձեզ չեմ կարող գաղտնիքները բացահայտել․․․»:
 
Նշում. համացանցում բացասական արձագանք էր ստացել Հանրապետական պատգամավորի մասնակցությամբ տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է Առաքել Մովսիսյանը ծխախոտի տուփեր նետում զրահամեքենաներով անցնող զինվորների ուղղությամբ: Նա վստահցենում է՝ վատ բան չի արել՝
 
«Ծխախոտը Երևանի կենտրոնում չէինք բաժանում, իմ սրտի ցանկությամբ դիրքերում տանկերին մի բլոկ սիգարետ տվեցի, վատ բան եմ արե՞լ: Կարող ա՞ Երևանում եմ տվել: Ջաբրաիլում դիրքում տալիս եմ զինվորին, մեր հայ զինվորին, վատ բան ե՞մ արել: Ու 24 ժամ ամիսուկես իրանց հետ աղուհաց եմ կիսել և որպես հրամանատար, կողքներին եմ էղել»:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play