Ազատամարտիկի նամակը ԵՊՀ ռեկտորին. «Շնորհակալություն այդպիսի ուսանողություն դաստիարակելու համար»


Ազատամարտիկի նամակը ԵՊՀ ռեկտորին. «Շնորհակալություն այդպիսի ուսանողություն դաստիարակելու համար»

  • 28-05-2016 22:27:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
ԵՊՀ ռեկտոր
Արամ Հրաչիկի Սիմոնյանին
ՀՀ ԶՈՒ պահեստազորի կապիտան
Վլադիմիր Վասակի Բանգոյանից
 
Հարգելի՛ պարոն Սիմոնյան,
 
հպարտության մեծ զգացումով ցանկանում եմ Ձեզ տեղյակ պահել, որ ս.թ. «Ադրբեջան» կոչվող, բոլշևիկյան մարմնավաճառների անհաջող հղիացման վիժումից ծնված, ապօրինի ծնունդ պետության կողմից հրահրված ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում հայ ժողովրդի մեջ միանգամից արթնացավ միավորվելու բնազդը և արհավիրքին ազգովի դիմագրավելու նրա հատկանիշը: Այդ օրհասական օրերին էր, իսկ ավելի ստույգ 2016թ. ապրիլի 12-ին, որ ինձ՝ «Զորավար Անդրանիկ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության փոխնախագահիս, «Հայր Վահան» ֆիդայական ջոկատի փոխհրամանատարիս, բախտ վիճակվեց ՀՀ սահմանները պաշտպանելու սուրբ նպատակով մեկնել զինվորական ծառայության՝ կամավորականներից կազմավորված աշխարհազորայինների հետ, որոնց կազմում էր Ձեզ վստահված բուհի մարտական ակումբի 25 հոգանոց ջոկատը՝ ակումբի նախագահ Արմեն Խաչիկյանի գլխավորությամբ: Իսկ բախտ վիճակվեց, որովհետև սահմանների պաշտպանության համար հերթագրված բազմահազարանոց կամավորականներից միայն մի մասին հաջողվեց մեկնել զինվորական ծառայության՝ հերթափոխի:
 
Ընդամենը մի քանի ժամվա համատեղ ծառայությունն էլ բավական եղավ, որ հիմնականում 50-70 տարեկան և մոտ 300 հոգուց բաղկացած աշխարհազորայինները հասկանան, թե ինչ հիասքանչ, ազգանվեր, հայրենասեր, մեծերի հանդեպ սեր ու հարգանք տածող, առյուծ ծնողներից ծնված կորյուններից կազմված 20-25 տարեկան երիտասարդների խումբ կա իրենց շարքերում:
Այդպիսի կազմակերպվածություն և զինվորական պարտականությունների ճշգրիտ կատարում ես տեսել եմ միայն ՀՀ զինված ուժերի կանոնավոր բանակի ստորաբաժանումներում: Օրինակ՝ ցանկացած զորատեղաշարժ, լինի դա դեպի ճաշարան՝ հաց ուտելու, թե դեպի կրակադաշտ՝ զինավարժության, մեր կազմում եղած ջոկատներից եզակին էր, որ կատարում էր զինվորական կանոնակարգին խիստ համահունչ՝ կոկիկ համազգեստ, խրոխտ շարք և, որ ամենակարևորն է, մարտական երգով և քայլերթով: Իսկ որ ցանկացած անգամ ճաշարանում արտասանվեր աղոթք կերակուրի ճաշակումից առաջ, ճիշտն ասած, ես տեսել էի միայն այն արարողությունների ժամանակ, որտեղ սեղանը ղեկավարել է եկեղեցական սպասավորը:
Այդ ջոկատի տղաների հետ շփվելը հաճելի էր ցանկացած բնագավառի շուրջ զրուցելիս՝ սկսած սովորական շարքային պարտականությունների ճիշտ կատարումից և վերջացրած հայրենասիրության կամ անձնազոհության վեհ գաղափարներով:
Ձեզ իրենց խորին հարգանքն են խնդրել փոխանցել նաև այդ օրերին մեր շարքերում ծառայող այնպիսի աշխարհազորայիններ, ինչպիսիք են Վարդան Մամիկոնյանի անվան «Վարդանանք» երդվյալ ջոկատի հրամանատար Ավետիս Սմբատյանը՝ «Ավոն», ՀԱԲ-ի կազմից «Դավիթ Բեկ» ջոկատի հրամանատար Ալեքսանդր Փիրումովը՝ «Լյովը», «Հայր Վահան» ջոկատի հրամանատար Վոլոդյա Մաթևոսյանը՝ «Ապարանցի Վլեն», հատուկ գնդի լեգենդար վետերաններ. գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ «Ադմիրալը», ֆիդայիներ. Հակոբ Մարտիրոսյանը՝ «Ծուռ Բեկը», Ավետիս Բադալյանը՝ «Բադալը», Մուրադ Հովհաննիսյանը՝ «Հոպարը» և շատ ու շատ ուրիշներ, ովքեր պատիվ են ունեցել ծառայելու Ձեր բուհի մարտական ակումբի վերոհիշյալ 25 հոգանոց արծիվների կողքին:
Միգուցե իմ ճարտարագիտական կրթությունը հնարավորություն չտվեց բառերս ճիշտ և գրագետ շարադրելու, բայց հավատացեք՝ դրանք բխել են իմ սրտից ու եկել հոգուս խորքից: Եվ, ինչպես մեր ֆիդայի «Ծուռ Բեկն» էր պատասխանում իրեն ուղղված «Փառք Բեկին» ողջույնին՝ «ԱՍՏՎԱԾ ՊԱՀԻ ՀԱՅՈՑ ԶՈՐՔԸ»:
 
Շնորհակալություն այդպիսի ուսանողություն դաստիարակելու համար:
Աշխարհազորային Վլադիմիր Բանգոյան՝ «Վալեր Բասենցի»
Պատիվ ունեմ…
 
 
ԵՊՀ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play