Վրաստանի հետ Եվրամիության վիզային ազատականացման ռեժիմի գործընթացը ձգձգվում է


Վրաստանի հետ Եվրամիության վիզային ազատականացման ռեժիմի գործընթացը ձգձգվում է

  • 07-06-2016 16:24:50   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի հետ Եվրամիության վիզային ազատականացման ռեժիմի գործընթացը ձգձգվում է: «Ցավոք, քաղաքական որոշման ընդունումը ձգձգվում է: Մինչդեռ, այնուամենայնիվ մենք լավատեսորեն ենք տրամադրված: Տվյալ փուլում մենք արդեն որևէ բան չենք կարող ձեռնարկել, ամեն ինչ արդեն արված է: Այժմ մեծ երկրները պետք է որոշում ընդունեն:
 
Իհա´րկե, քաղաքական մակարդակում մենք անում ենք հնարավորինս, որպեսզի օգնենք նրանց որոշում ընդունել: Բայց մենք գոհ ենք, որ ոչ ոքի առիթ չենք տվել հանդիմանել մեզ որևէ բարեփոխում չիրականացնելու մեջ», -հունիսի 6-ին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը: Նշենք, որ նվազագույնս մեկ պարտադիր բարեփոխում Վրաստանն այնուամենայնիվ, չի իրականացրել` այդպես էլ չի վավերացրել «Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների մասին» եվրոպական խարտիան:
«Գերմանական իշխող քաղաքական կուսակցությունները դեմ են Վրաստանի հետ վիզային հարաբերությունների ազատականացմանը», -գրում է Bild գերմանական հրատարակչությունը: «Բունդեսթագի պահպանողական բլոկի անդամները դեմ են Վրաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցմանը: Վրաստանի հետ առանց վիզա ռեժիմը կարող է ազդել կազմակերպված հանցագործության մակարդակի աճի վրա: «Կազմակերպված հանցագործության մաս հանդիսացող և Գերմանիայում ապաստարան փնտրող մարդկանց մեծամասնությունը ժամանում է Վրաստանից: Վրացական հանցագործները գերմանական հանցագործության առաջատար ուժն են հանդիսանում: Գերմանիայում ամենաշատը բնակարանային գողություններ են կատարում հենց Վրաստանի քաղաքացիները», -Bild հրատարակչության հետ զրույցի ժամանակ հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր Արմին Շուստերը: 2015թ. ընթացքում Գերմանիայում գրանցվել է բնակարանային թալանի 167 000 փաստ: Գերմանական վիճակագրության համաձայն` տվյալ հանցագործությունների մեծամասնությունը իրականացվել է Վրաստանից եկածների կողմից:
«Իսլամը մեր երկրի բազմակրոն մշակույթի անբաժանելի մասն է: Տվյալ բազմազանությունը մեր հարստությունն է: Պետությունը հոգ է տանում այն մասին, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա արժանապատվորեն դավանել իր կրոնը», -շնորհավորելով վրացի մուսուլմաններին Ռամադան տոնի սկզբի կապակցությամբ` հայտարարել է Քաղաքացիական Համերաշխության և Համաձայնության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին:
«Ղազախստանը եղել և մնում է մեր ռազմավարական համագործակիցը: Ղազախստանը մեր երկրում իրականացնում է 300 000 000 դոլարի չափով ներդրումներ, այդ թվում կան շատ բարեհաջող նախագծեր», -հունիսի 6-ին հայտարարել է Վրաստանի Տնտեսության նախարարը:
Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում արված արտասահմանյան ներդրումների ծավալը 2016թ. առաջին քառորդում կազմել է 71 500 000 դոլար: Ներդրումներ են իրականացվել էներգետիկայի (67,9%), զբոսաշրջության (29,1%), շինարարության (2,1%) բնագավառներում: Հիմնական ներդրողներն են Թուրքիան (39,8%), Նորվեգիան և Հնդկաստանը (ընդհանուր 51,1%), Ավստրիան (3%):
Ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում Վրաստանում միջազգային զբոսաշրջիկների քանակն աճել է 14.9%-ով, իսկ այն զբոսաշրջիկերի քանակը, ովքեր Վրաստանում 24 ժամից ավել են անցկացրել, ավելացել է 24.3%-ով: «2015թ. եկամուտը զբոսաշրջությունից կազմել է 1 940 000 000 դոլար, այսինքն` հաստատվել է 8.3%-անոց եկամտային աճ: 2014թ. համեմատությամբ երկիրը ստացել է 149 000 000 դոլարով ավելի եկամուտ: Երկրի ՀՆԱ-ում զբոսաշրջության բաժինը կազմում է 16.2%: 2015թ. այն փաստացիորեն աճել է 6.8%-ով: Միրչդեռ, դա սահմանագիծ չէ, մենք կարող ենք ավելի լավ ցուցանիշներ ստանալ»,-հունիսի 6-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը:
 
http://armenian-community.ge/News/1928
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play