Թուրքիան և Իսրայելը համաձայնագիր են պատրաստել երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին


Թուրքիան և Իսրայելը համաձայնագիր են պատրաստել երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին

  • 27-06-2016 12:35:20   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիան և Իսրայելը Հռոմում կայացած բանակցությունների ընթացքում վերջնականապես համաձայնեցրել են երկու երկրների  միջև հարաբերությունների կարգավորման մասին փաստաթղթի տեքստը: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` Թուրքիայի և Իսրայելի միջև համաձայնագրի մշակումն ավարտվել է նախօրեին: Ակնկալվում է, որ կողմերը համաձայնագրերի մանրամասները կբացահայտեն երկուշաբթի: Նախապես հաղորդվում է, որ դրանցում ներառված է 20 մլն դոլար ֆոնդի ստեղծումը թուրքական ընտանիքներին որպես փոխահատուցում վճարելու, ինչպես նաև դեսպանների հետ վերադարձն Անկարա և Թել Ավիվ: 
CNN-ի տվյալներով` Անկարան համաձայնվել է Իսրայելի վրայից հանել 2010 թվականին «Ազատության նավատորմի» միջադեպի հետ կապված բոլոր պահանջները: Թուրքիան նաև կհետևի, որպեսզի ՀԱՄԱՍ շարժումը չօգտագործի թուրքական տարածքներն իր նպատակների համար: 
Իր հերթին Իսրայելը թույլատրելու է Թուրքիային ավելի ակտիվ հումանիտար գործունեություն ծավալել Գազայի հատվածում: Մասնավորապես, Անկարային թույլատրվելու է այնտեղ հասցնել հումանիտար օգնություն և ոչ ռազմական նշանակության ապրանքներ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play