Բակո Սահակյանն ընդունել է Հայկ Մաղաքելյանին եւ Վահե Կարապետյանին


Բակո Սահակյանն ընդունել է Հայկ Մաղաքելյանին եւ Վահե Կարապետյանին

  • 28-06-2016 13:24:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, սփյուռքահայ բարերարներ Հայկ Մաղաքելյանին եւ Վահե Կարապետյանին:
Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-պետություն կապերին եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
 
Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հանդիսանում է մեր պետականաշինության հիմնասյուներից մեկը՝ հավելելով, որ Սփյուռքի ներկայությունը մեր հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում ակնառու է:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play