Ապրիլի 10-ին լրացավ Մարաղայի ողբերգության 18-րդ տարելիցը<br />


Ապրիլի 10-ին լրացավ Մարաղայի ողբերգության 18-րդ տարելիցը

  • 10-04-2010 11:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 10-ին լրանում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում 1992 թվականին տեղի ունեցած ողբերգության 18-րդ տարելիցը: Այդ առնչությամբ մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ հանդես են եկել հայտարարությամբ, որում միջազիային հանրությանը կոչ են անում համապատասխան գնահատական տալ Մարաղայի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների ցեղասպան գործողություններին: «Մարաղայի ողբերգությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հայերի հանդեպ ադրբեջանցիների պարբերաբար իրագործած ցեղասպան գործողությունների եւ էթնիկ զտումների համակարգված, հետեւողական շղթայի հերթական մի օղակն էր: Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուղեկցվել է մարդկության տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս դաժանություններով»,- ասվում է փաստաթղթում: Ցավոք, միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տվել ադրբեջանցիների ավանդական ցեղասպան գործողություններին, եւ ոչ միայն Մարաղայում»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play