Բանակցային գործընթացում առանց ԼՂՀ լիարժեք մասնակցության՝ անհնար է լուրջ առաջընթաց գրանցել. ԼՂՀ արտգործնախարար


Բանակցային գործընթացում առանց ԼՂՀ լիարժեք մասնակցության՝ անհնար է լուրջ առաջընթաց գրանցել. ԼՂՀ արտգործնախարար

  • 30-06-2016 14:47:40   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ավարտին խոսելով լրագրողների հետ ասել է, որ բանակցային գործընթացում առանց ԼՂՀ լիարժեք մասնակցության անհնար է լուրջ առաջընթաց գրանցել։
 
«Դա մեր պաշտոնական դիրքորոշումն է։  Ոչ միայն ղարաբաղյան կողմի պահանջը, այլ օբյեկտիվ իրականություն։ Այսօր առանց բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության, անհնար է լուրջ առաջընթաց գրանցել»,– ասել է նա։ 
 
ԼՂՀ արտգործնախարարը նաև նշել է, որ այդ տեսակետը ԵԱՀԿ–ի համար նորություն չէ, քանի որ ԼՂՀ այդ մասին բազմիցս է հայտարարել։ Կարեն Միրզոյանը նաև նշել է, որ խոսվել է այն մասին, որ անկախ բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակից, անկախ հանգամանքից, թե ստատուս քվոն պահպանվում է, թե ոչ, կան Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքներ, որոնք պետք է բավարարվեն։
 
«Եվ ԵԱՀԿ–ն՝ որպես լրջագույն միջազգային կառույց, որի գործառույթների մեջ է մտնում նա նրա տարածքում ապրող ժողովուրդների հումանիտար հարցերը, պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»,– ասել է նա՝ ավելացնելով, որ խոսքն այն մասին է, որ շրջափակման պատճառով ոտնահարվում են Արցախի ժողովրդի իրավունքները։
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play