Ջավախքում դաժանաբար սպանված Քաչոտյանների ընտանիքի անդամների սպանության գործով 70-ից ավելի փորձաքննություններ են նշանակվել


Ջավախքում դաժանաբար սպանված Քաչոտյանների ընտանիքի անդամների սպանության գործով 70-ից ավելի փորձաքննություններ են նշանակվել

  • 15-07-2016 12:53:03   | Վրաստան  |  Իրավունք

Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում սեփական տան մեջ դաժանաբար սպանված Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության գործով 70-ից ավելի փորձաքննություններ են նշանակվել:
 
Այս մասին երեկ armtimes.com-ի  հարցին ի պատասխան ասաց Վրաստանի պատագամավոր Հենզել Մկոյանը: Հիշեցնենք, որ ընտանիքի անդամները՝ 37 ամյա Օֆելյան նրա երեխաները՝ 16-ամյա Արմինեին, 18-ամյա Ասյային եւ 5-ամյա Սերգեյը  սպանվել են հուլիսի 9-ին:
 
Սպանության մեջ մեղադրվում է նույն գյուղի բնակիչ ազգությամբ հայ 23-ամյա Նոդար Ակոպովը: «Ես երեկ երկու ժամ գյուղում էի: Այնտեղի բնակիչները ինձ տարբեր հարցեր էին տալիս: Ասում էին, որ երեքից ավել մարդիկ են եղել, մի հոգին այսքան բան չէր կարող անել: Մեկն ասում է, որ այդ անասունը երեխուն խեղդել է, մյուսն ասում է՝ բռնաբարել է, հետո է սպանել: Հիմա 70-ից ավել փորձաքննություններ է նշանակվել, Վրաստանի ամենալուրջ քննիչները քննություն են տանում: Գործը գտնվում է դատախազի հսկողության տակ: Փորձաքննության արդյունքները հայտնի լինելուն պես մեզ համար ամեն ինչ արդեն պարզ կլինի եւ բոլոր հարցերի պատասխանները կլինի: Ես համոզված եմ, որ իրականությունը մենք բոլոր շուտով կիմանանք»,-մանրամասնեց Մկոյանը:
 
Նա տեղեկացրեց, որ Նոդար Ակոպովին մեղադրանք է առաջադրվել մեկից ավելի անձանց սպանության համար: Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: «Ընտանիքի հայրը շատ վատ է, խոսել եմ իր հետ, մարդու վիճակը պատկերացնելու չէ, երկու բառից հետո սկսում է արտասվել»,-տեղեկացրեց պատագամավորը:
 
Ընտանիքի հոր՝ Վաղինակ Քաչոտյանի ցանկությամբ Քաչոտյաններին հուղարկավորել են Վաչիանի գերեզմանատանը: Նշենք, որ 23-ամյա մեղադրյալն ու սպանվածները հարեւաններ են եղել: Գյուղացիները լրագրողներին պատմել են, որ Նադոր Ակապովը ամբողջ օրը «խմած-ուռած է եղել»: Սույն գործը Վրաստանի իրավապահները քննում են՝ նկատի ունենալով սպանության հատկապես երեք վարկածներ՝ գողությունը, բռնաբարությունը եւ վրեժխնդրությունը:
 
Նադոր Ակոպովը իրավապահներին պատմել, է  թե ինչպես է սպանել ընտանիքի անդամներին: Նրա մասնակցությամբ քննչական փորձարարություն է կատարվել, որի ժամանակ նա քննիչներին պատմել է, որ սկզբում մորն է սպանել, հետո մեծ աղջկան: Սպանությունից հետո հանել է բնակարանի մահճակալներից մեկի ներքնակի բուրդն ու այրել այն, ապա բաց թողել բնական գազը, բնակարանից վերցրել երկու հեռախոս ու հեռացել: Մյուս երկու երեխաները ծխից են մահացել, խեղդվել են: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play