Միջուկային օբյեկտների պաշտպանությունը հանդիսանում է Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի գլխավոր խնդիրը. ԻԻՀ բանակի հրամանատար
29-08-2016 14:44:12 | Իրան | Հասարակություն
Իրանի միջուկային օբյեկտների պաշտպանությունը հանդիսանում է Իրանի Իսլամական հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի գլխավոր խնդիրը: tass.ru-ի փոխանցմամբ` այդ այդ մասին երկուշաբթի հայտարարել է հակաօդային պաշտպանության ուժերի բազայի հրամանատար, գեներալ Ֆարզադ Էսմաիլին:
Նրա խոսքերով` միջուկային օբյեկտներն Իրանի Իսլամական հանրապետության ամենակարևոր ձեռբերումներից մեկն է:
«Եթե շրջաններում, որտեղ չկան միջուկային օբյեկտները, մենք ամսվա ընթացքում մեկ պարապմունք անցկացնենք, ապա նման օբյեկտների գտնվելու վայրում ամեն ամիս կանցկացվեն մի քանի պարապմունքներ»,- ընդգծել է բազայի հրամանատարը: Վերջինս իրանական երկինքն անվանել է աշխարհում ամենաանվտանգներից մեկը:
Նախօրեին իրանական «Սեդա օ սիմա» հեռուստառադիոհեռարձակող ընկերության եթերում առաջին անգամ ցուցադրվել են իրանական տարածքում Ռուսաստանից ստացված С-300 զենիթահրթիռային համակարգերի տեղակայման կադրերը: