Մահացել է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ հիմնադիր նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը


Մահացել է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ հիմնադիր նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը

  • 29-08-2016 17:28:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 29-ին կյանքից հեռացավ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը, նվիրյալ և անձնուրաց մի անձ, ով իր ողջ կյանքը, ջանքերը և եռանդը ներդրեց մի հզոր սոցիալական կառույցի՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրմանը և կայացմանը՝ ՀՀ սոցիալական ոլորտում ներդնելով մի մոդել, որը շատ արագ ձեռք բերեց մեծ ճանաչում ոչ միայն ՀՀ-ում, այլև ողջ Կովկասյան տարածաշրջանում:
 
Հռիփսիմե Կիրակոսյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին, ժամը  18:00-ին «Սան-Լազարո» սգո սրահում (hասցե՝ ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Լուկաշինի 152), իսկ վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 31-ին, ժամը  14:00-ին՝ նույն հասցեից։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play