Բելառուսցի սակրավորները ռումբ չեն գտել Մինսկ-Միլան չվերթի ինքնաթիռում


Բելառուսցի սակրավորները ռումբ չեն գտել Մինսկ-Միլան չվերթի ինքնաթիռում

  • 01-09-2016 18:34:52   | Բելոռուս  |  Միջազգային

Մինսկ-Միլան չվերթում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Մինսկի Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունը: 
 
Աղբյուրի տեղեկացմամբ` ինքնաթիռը հետախուզվել է սակրավորների կողմից, սակայն պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: 
Ինչպես հաղորդվում է, հինգշաբթի անհայտ անձը Իտալիայում ահազանգել է Մինսկ-Միլան չվերթի ինքնաթիռում ռումբի առկայության մասին: 
Մինսկի Ազգային օդանավակայանի մամլո ծառայությունն էլ տեղեկացրել է, որ օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով: Բոլոր չվերթները, բացի Միլանի հետաձգվածից, իրականացվում են ըստ չվացուցակի: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play