Հայուհիների թիմերը եզրափակչում կհանդիպեն միմյանց հետ.«Առավոտ»


Հայուհիների թիմերը եզրափակչում կհանդիպեն միմյանց հետ.«Առավոտ»

  • 13-09-2016 11:30:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Առավոտ». Ադրբեջանում այսօր ավարտվում է շախմատի տղամարդկանց եւ կանանց Համաշխարհային 42-րդ օլիմպիադան: Հասկանալի պատճառներով, հարեւան հանրապետություն մեկնել հրաժարվել են ինչպես Համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Հայաստանի տղամարդկանց, այնպես էլ կանանց հավաքականները:
 
Նույն՝ անվտանգության նկատառումներով հարեւան հանրապետություն չեն մեկնել նաեւ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող մեր բազմաթիվ հայրենակիցներ: Օրինակ՝ ԱՄՆ հավաքականի թեկնածուներ Սամուել Սեւյանը, Վարուժան Հակոբյանը, Տաթեւ Աբրահամյանը: Սակայն Համաշխարհային օլիմպիադային հայ շախմատիստներ, այնուամենայնիվ, մասնակցում են: Նիդերլանդների կանանց հավաքականի կազմում է Աննա-Մայա Ղազարյանը, իսկ Ուզբեկստանի ընտրանում է Իրինա Գեւորգյանը:
 
Հայ երկու շախմատիստուհիներն էլ ընդհանուր առմամբ հաջող են հանդես եկել եւ լուրջ ներդրում են ունեցել իրենց թիմերի ձեռք բերած հաջողություններում: Այսօր կայանալիք վերջին տուրից առաջ, որում, ի դեպ, միմյանց հետ հանդիպելու են Նիդերլանդները եւ Ուզբեկստանը, Աննա-Մայա Ղազարյանի երկիրը թիմային 14,0 միավորով 140 երկրների մրցապայքարում ընթանում է 12-րդ հորիզոնականում, իսկ Ուզբեկստանը, որի կազմում է Իրինա Ղազարյանը, 31-րդն է:  
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/09/13/734575/ 
 
© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play