ՊԵԿ-ԲԻԶՆԵՍ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ.Շաբաթվա հարցը


ՊԵԿ-ԲԻԶՆԵՍ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ.Շաբաթվա հարցը

  • 24-09-2016 15:18:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Բոլոր հարցերն ունեն իրենց պատասխանները. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնն ամեն շաբաթ ամփոփում է ստացված հարցումները և առանձնացնում ամենից հաճախ տրված հարցը: Այս շաբաթ զանգահարած քաղաքացիների զգալի մասին հետաքրքրող հարցը և մասնագետի պատասխանը ներկայացնում ենք ստորև.
 
Հարց
Ո՞ր դեպքում կարելի է դուրս գրել ճշգրտող հարկային հաշիվ:
Պատասխան 
Մատակարի կողմից ճշգրտող հարկային հաշիվ կարող է դուրս գրվել հետևյալ դեպքերում.
1. եթե գնորդը հրաժարվել է ընդունել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը),
2. եթե մատակարարը հրաժարվել է հանձնել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը),
3. եթե մատակարարված ապրանքների քանակը կամ մատուցված ծառայությունների ծավալները նվազում են. օրինակ` ապրանքների կամ ծառայությունների արդյունքներն ընդունելու ժամանակ պարզվում է, որ փաստացի ստացված ապրանքների քանակը կամ ծառայությունների ծավալները պակաս են հարկային հաշվում նշված քանակից կամ ծավալից,
4. եթե պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքները վերադարձվում են մատակարարին:
Պատասխանի համար հիմք է ծառայում ՀՀ Կառավարության 11.11.2010թ. «Հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը հաստատելու մասին» N 1504-Ն որոշումը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play