Դեսպան Փոլադյանի հանդիպումը Հորդանանի մշակույթի նախարարի հետ


Դեսպան Փոլադյանի հանդիպումը Հորդանանի մշակույթի նախարարի հետ

  • 04-10-2016 19:39:58   | Հորդանան  |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքային այցով Ամմանում գտնվող ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հոկտեմբերի 4-ին հանդիպում ունեցավ Հորդանանի Հաշիմյան Թագավորության մշակույթի նորանշանակ նախարար Նաբիհ Շուկամի հետ:
 
Դեսպան Փոլադյանը շնորհավորեց Նաբիհ Շուկամին մշակույթի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում հայ-հորդանանյան մշակութային համագործակցությունը կթևակոխի զարգացման նոր փուլ: Դեսպան Փոլադյանը նախարարին ներկայացրեց հայ-արաբական պատմամշակութային առնչություններն ու Հայաստանի մշակութային ներուժը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ մշակութային համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց նաև Հորդանանում հայկական մշակույթի օրերի անցկացման, ինչպես նաև համատեղ մշակութային բազմաբնույթ միջոցառումների կազմակերպման հնարավորություններին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play