Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդրանիկ նիստը


Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդրանիկ նիստը

  • 08-10-2016 19:12:49   | Մեքսիկա  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 6-ին Մեքսիկական Միացյալ Նահանգների Կոնգրեսի Պատգամավորների Պալատում կայացավ Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի հիմնադրման հանդիսավոր արարողությունը:
 
Խումբը կազմված է տարբեր քաղաքական կուսակցությունները ներկայացնող պատգամավորներից, որը նախագահում է Մորենա կուսակցության անդամ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան բարեկամության խմբի ղեկավարը, Պատգամավորների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Մանուել Ջիորդանա Խիմենեսը, Մորենո կուսակցության խմբակցության ղեկավար Ռոսիո Նահլե Գարսիան և այլ պատգամավորներ:
 
Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն իր ելույթում գոհունակությամբ արձանագրեց խմբի հիմնադրման փաստը` ընդգծելով միջխորհրդարանական կապերի զարգացման և ամրապնդման կարևորությունը միջպետական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում:
 
Արարողությանը ելույթներով հանդես եկան Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարության, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play