Դասընթաց-քննարկումներ` ՀՀ մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման վերաբերյալ


Դասընթաց-քննարկումներ` ՀՀ մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման վերաբերյալ

  • 27-10-2016 17:13:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հոկտեմբերի 26-28-ը ՀՀ մարզպետարանների աշխատանքային խմբերի համար կազմակերպում է դասընթաց-քննարկումներ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ: Դասընթացն անցկացվում է ԵՄ փորձագետ, տարածքային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ: 
 
Ծրագրի առաջին դասընթացի նպատակն է մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները (ՏԶՌ) մշակող աշխատանքային խմբերին ներկայացնել ՏԶՌ-ների մշակման գործընթացի տեխնիկական պահանջները, ՏԶՌ-ների մշակման համար անհրաժեշտ վերլուծական մեթոդները, իրավիճակի վերլուծությունը, ՍՎՈՏ վերլուծությունը, ինչպես նաև տրամադրել պրակտիկ գիտելիքներ և հմտություններ այդ խնդիրների լուծման վերաբերյալ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play