Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց


Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց

  • 28-10-2016 18:28:17   | Հայաստան  |  Իրավունք

Սույն թվականի հոկտեմբերի 26-ին «aravot.am» էլեկտրոնային կայքում հրապարակված «Հոգեկան խնդիրներ ունեցող հաշմանդամի տունն աճուրդի է հանվել, իսկ նա տեղյակ չի» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է, որ Ռաֆայել Նալբանդյանից գումար բռնագանձելու վերաբերյալ կատարողական վարույթը դեռևս 25.09.2016թ. կարճվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիման վրա, քանի որ պարտապան Ռաֆայել Նալբանդյանը ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.09.2016թ. թիվ ԵԷԴ/0122/04/16 վճռով ճանաչվել է սնանկ։
 
Հետևաբար, Հարկադիր կատարման ծառայությունը որևէ առնչություն չունի հոդվածում նշված նոյեմբերի 10-ին կայանալիք աճուրդի հետ։
ԴԱՀԿ ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին՝ ձեռնպահ մնալ ապատեղեկատվության տարածումից։ 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play