ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղափոխել են Թրամպի` ԱՄՆ նախագահ ընտրվելու պատճառով


ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղափոխել են Թրամպի` ԱՄՆ նախագահ ընտրվելու պատճառով

  • 14-11-2016 18:22:42   | ԱՄՆ  |  Միջազգային

2017 թվականի սկզբին նախատեսված Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը կկայանա ամռանը կապված ԱՄՆ նախագահի ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալ Թրամպի հաղթակնակի հետ:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ անդամ երկրները Թրամպի ղեկավարությամբ ԱՄՆ-ի քաղաքականության երեք սցենար են կանխատեսում:
Մասնավորապես, ալյանսում չեն բացառում, որ Թրամպը կարող է որոշում կայացնել նվազեցնել ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը Արևելյան Եվրոպայում կամ ընդհանրապես հրաժարվել  այդ տարածաշրջանում ռազմական ուժերի ռոտացիայից: 
Իրադարձությունների առավել դրական արդյունք կլինի Վաշինգտոնի ձգտումը հասնել եվրոպական երկրներից անվտանգության համար սեփական ծախսերի ավելացմանը: 
Նշվում է, որ ալյանսի անդամ երկրների կողմից արտահայտված մտավախությունների պատճառը դարձել է Թրամպի դիրքորոշումը այն միջոցների նկատմամբ, որոնք հատկացվում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play