Օբաման և ԵՄ առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ


Օբաման և ԵՄ առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ

  • 18-11-2016 17:37:10   | ԱՄՆ  |  Միջազգային

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Եվրամիության անդամ պետությունների մի շարք ղեկավարներ Բեռլինում կայացած հանդիպման ընթացքում ընդհանուր կարծիք են հայտնել Ռուսաստանի նկատմամաբ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իրենք երկարաձգելու են Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամկետներն այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ չեն իրագործվի մինսկյան համաձայնագրերը: 
Միևնույն ժամանակ նա նշել է, որ իրենք հետաքրքրված են Ռուսաստանի հետ համագործակցության հարցում, որպեսզի աշխարհի խնդիրները լուծվեն: 
Բեռլինյան հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի առաջնորդ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Իտալիայի նախարարների խորհրդի ղեկավար Մատեո Ռենցին և Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոն:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play