ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հանդիպումը Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում


ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հանդիպումը Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում

  • 02-12-2016 17:47:20   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

2016 թվականի նոյեմբերի 29-ին Մոսկվայում` Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ավելի քան 100 մարդ, որոնց թվում` հայտնի լրագրողներ, գրողներ, Մոսկվայի առաջատար բուհերի ուսանողական հայկական ակումբների ներկայացուցիչներ և դասախոսական անձնակազմ:
 
Հանդիպումը կազմակերպել էր Մոսկվայի հայկական և ազգիերի մշակույթին նվիրված թանգարանի կողմից:  Սա թանգարանի կողմից կազմակերպված «Հայաստանի դեմքերը» շարքի առաջին միջոցառումն էր:  Այս նախագիծը հիմնականում վերաբերում է  սփյուռքի ներկայացուցիչներին: 
Քաղաքական բանավեճի հիմնական թեման էր` Հայկական պետականությունը (քաղաքական քարտեզը և քաղաքական կառուցվածքը), «Քառօրյա պատերազմի» ռազմաքաղաքական հանրագումարը, ընտրությունների միջոցով իշխանափոխության 25-ամյա չհաջողված փորձը և հայկական սփյուռքի մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին:
Հանդիպումն անցավ բուռն քննարկումների մթնոլորտում, եղան բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին նաև «Սասնա ծռեր» ապստամբության պատճառներին և հետևանքներին, որը բացահայտեց իշխող քաղաքական համակարգի ճգնաժամը և որն էլ, ցավոք սրտի, գործող իշխանությունների համար հետևությունների աղբյուր չհանդիսացավ:
Զարուհի Փոստանջյանը նաև ներկայացրեց իր տեսլականը Հայաստանում գալիք ընտրական գործընթացների վերաբերյալ:
 
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play