Արցախյան պատերազմի մասնակցի որդին բժշկական օգնության կարիք ունի, սակայն բազմազավակ ընտանիքը գումար չունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Արցախյան պատերազմի մասնակցի որդին բժշկական օգնության կարիք ունի, սակայն բազմազավակ ընտանիքը գումար չունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 08-12-2016 17:58:51   | Հայաստան  |  Կազմակերպություններ



Վեդիից Սուսաննա Փաշայանը դիմում է հայրենակիցների աջակցությանը: 2011 նա թվականին ամուսնացել է 46-ամյա Նվեր Աբրահամյանի հետ, ով արցախյան պատերազմի  կամավորական ազատամարտիկ է եղել և 3-րդ կարգի հաշմանդամ է:
 
2012 թվականին ծնվել է նրանց առաջնեկը՝ Կարեն Աբրահամյանը, բնածին էնցեֆալոպաթիայով, բնածին շլությամբ և հոգեխոսքային զարգացման խարխափմամբ, աջ աչքի տեսողությունը 18 տոկոս է, իսկ ձախինը՝ 20 տոկոս: Կարենից հետո զույգն ունեցել է ևս երկու փոքրիկ ՝ տղա /երկու տարեկան է/ և  դուստր /յոթ ամսական/: Ընտանիքը ապրում  է ծայրահեղ ծանր պայմաններում, աշխատանք չունեն և չեն կարողանում հոգալ Կարենի բուժման ծախսերը՝ ֆիզիոթերապևտիկ, վերականգնողական, լոգոպետիկ և տեսողության հետ կապված նաև վիրահատական միջամտություն:
Արդշինբանկում Սուսաննա Փաշայանի անունով բացվել են հաշվեհամարներ և  ցանկացողները կարող են իրենց ներդրումն ունենալ հետևյալ հաշվեհամարներին՝
2477604619850000 ՀՀ դրամ;
2477604619850010 ՌԴ ռուբլի;
2477604619850020 ԱՄՆ դոլար;
2477604619850030 ԵՎՐՈ;
SWIFT:ASHBAM22
Սուսաննա Փաշայանի հեռախոսահամարն է՝ +374 43 182 112:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play