Շարունակվում են պետական կառավարման համակարգի օպտիմալացման աշխատանքները


Շարունակվում են պետական կառավարման համակարգի օպտիմալացման աշխատանքները

  • 08-12-2016 19:07:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համակարգի կառուցվածքային և գործառութային փոփոխություններով պայմանավորված՝ գործադիրն ընդունել է «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» որոշում:
 
Մասնավորապես, նկատի ունենալով, որ  «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի գործառույթները հնարավոր է իրականացնել նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից՝ առկա ռեսուրսներով, անհրաժեշտություն է առաջացել նշված ՊՈԱԿ-ը լուծարել, որի արդյունքում ՊՈԱԿ-ի տարեկան պահպանման համար հատկացված 26.3 մլն ՀՀ դրամից պետբյուջեի ծախսերը կկրճատվեն 22 մլն ՀՀ դրամով (ներառյալ 9 հաստիքները): Մնացած 4.3 մլն ՀՀ դրամը կհատկացվի նախարարությանը՝ ՊՈԱԿ-ի գործառույթներն իրականացնելու համար:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն