Անցած գիշեր Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 մմ-ոց ականանետ 2 արկ


Անցած գիշեր Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 մմ-ոց ականանետ 2 արկ

  • 16-12-2016 12:57:59   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց: Հյուսիսարևելյան /Մարտակերտ/ պաշտպանական հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /2 արկ/:
 
 ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան կրակոցների, շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
 
 Այս պահի դրությամբ շփման գծում իրադրությունը հանգիստ է:
 
 
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play