Հայտնի է «Մրցաշրջան– 2016»-ի լավագույն մարզիկների տասնյակը


Հայտնի է «Մրցաշրջան– 2016»-ի լավագույն մարզիկների տասնյակը

  • 20-12-2016 19:36:00   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հրապարակել է 2016 թվականի 10 լավագույն մարզիկների անունները:
 
Հարցմանը մասնակցել են ֆեդերացիայի անդամ 35 մարզական լրագրողներ: Նրանք Հայաստանի Հանրապետության 2016 թվականի լավագույն մարզիկ են ճանաչել Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, որը մրցաշրջանի լավագույն մարզիկի կոչմանն է արժանանում երրորդ տարին անընդմեջ:
 
Լավագույն տասնյակը ձևավորվել է հետևյալ կերպ՝ 
 
1. Արթուր Ալեքսանյան հունա-հռոմեական ըմբիշ 
2. Միհրան Հարությունյան հունա-հռոմեական ըմբիշ 
3. Սիմոն Մարտիրոսյան ծանրորդ 
4. Գոռ Մինասյան ծանրորդ 
5. Նազիկ Ավդալյան ծանրորդ 
6. Հարություն Մերդինյան մարմնամարզիկ 
7. Անդրանիկ Կարապետյան ծանրորդ
8. Հռիփսիմե Խուրշուդյան ծանրորդ 
9. Վարշամ Բորանյան հունա-հռոմեական ըմբիշ
10. Արթուր Դավթյան մարմնամարզիկ
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play