Թուրքական բանակը հաղորդել է ԻՊ 38 ահաբեկիչների չեզոքացման մասին


Թուրքական բանակը հաղորդել է ԻՊ 38 ահաբեկիչների չեզոքացման մասին

  • 30-12-2016 11:41:35   | Սիրիա  |  Հասարակություն

Թուրքիայի Զինված Ուժերում հայտարարել են, որ Անկարան և Մոսկվան օդային հարվածներ են հասցրել Սիրիայում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում 38 զինյալ է չեզոքացվել:
 
Գործողությունը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքում, որի ընթացքում Ռուսաստանի ԶՈՒ-ին հաջողվել է ոչնչացնել 13 զինյալ գրոհայինի, գրում է Gazeta-ն: Նույն ժամանակ թուրքական օդուժի ջանքերով չեզոքացվել է ԻՊ 26 զինյալ և 13 մարտական հենակետ:
Հաղորդվում է, որ թուրքական կողմը մեկ զինվորի կորուստ է ունեցել, ևս հինգը ստացել են հրազենային վիրավորումներ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play