ՄՕԿ-ը որակազրկել է ծանրորդ Նորայր Վարդանյանին


ՄՕԿ-ը որակազրկել է ծանրորդ Նորայր Վարդանյանին

  • 13-01-2017 15:57:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցած 8 մարզիկների որակազրկման մասին:
 
Դոպինգ թեստերի վերաստուգման արդյունքում արգելված խթանիչ է հայտնաբերվել նաև 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած ծանրորդ Նորայր Վարդանյանի մոտ: Հայ ծանրորդը օլիմպիական խաղերում` 94 կգ քաշային կարգում զբաղեցրել էր 11-րդ հորիզոնականը:
 
Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակիցներից որակազրկվել են նաև թուրք ծանրորդուհի Սիբել Սիմսեկը, որը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը և Ադրբեջանը ներկայացնող ծանրորդ Ինտիգամ Զաիրովը:
 
Պեկինի օլիմպիական խաղերի դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում որակազրկվել են Չինաստանը ներկայացնող օլիմպիական չեմպիոններ Ցաո Լեյը, Չեն Սեսյան, Լյու Չունխունը (բոլորը ծանրամարտ), ինչպես նաև Բեռալուսը ներկայացնող աթլետներ Նադեժդա Օստապչուկը և Դարյա Պչելնիկը, որոնք համապատասխանաբար զբաղեցրել էին 3-րդ և 4-րդ հորիզոնականները:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play