Դեկտեմբերի 6-ին թթ. 8 եւ 25 ընտրատարածքներում կանկացվեն<br /> ԱԺ-ի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ<br />


Դեկտեմբերի 6-ին թթ. 8 եւ 25 ընտրատարածքներում կանկացվեն
ԱԺ-ի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ

  • 04-12-2009 13:52:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի թիվ 8 եւ Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքներում դեկտեմբերի 6-ին կանցկացվեն Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ: Թափուր մանդատների համար նշված ընտրատարածքներում պայքարում է մեկական թեկնածու` համապատասխանաբար ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Կորյուն Նահապետյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` կուսակցության անդամ, «Ծաղկաձոր» գլխավոր մարզահամալիրի գործադիր տնօրեն Մխիթար Հարությունյանը: Ընտրական օրենսգրքի համաձայն, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքներից 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններում ընտրված Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի պատգամավորական լիազորություններն ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ին համարվել են դադարած «Մարտի 1»-ի գործով դատապարտվելու հիմքով:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play