Դեկտեմբերի 6-ին թթ. 8 եւ 25 ընտրատարածքներում կանկացվեն<br /> ԱԺ-ի պատգամաւորի լրացուցիչ ընտրութիւններ<br />


Դեկտեմբերի 6-ին թթ. 8 եւ 25 ընտրատարածքներում կանկացվեն
ԱԺ-ի պատգամաւորի լրացուցիչ ընտրութիւններ

  • 04-12-2009 13:52:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի թիւ 8 եւ Կոտայքի մարզի թիւ 25 ընտրատարածքներում դեկտեմբերի 6-ին կանցկացուեն Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւորի լրացուցիչ ընտրութիւններ: Թափուր մանդատների համար նշուած ընտրատարածքներում պայքարում է մէկական թեկնածու` համապատասխանաբար ՀՀԿ-ի կողմից առաջադրուած անկուսակցական, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախօս Կորիւն Նահապետեանը եւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան կողմից` կուսակցութեան անդամ, «Ծաղկաձոր» գլխաւոր մարզահամալիրի գործադիր տնօրէն Մխիթար Յարութիւնեյանը: Ընտրական օրէնսգրքի համաձայն, մէկ թեկնածու քվեարկվելու դէպքում նա ընտրվում է, եթէ կողմ է քուէարկել քուէարկութեան մասնակիցների կէսից աւելին: Յիշեցնենք, որ այդ ընտրատարածքներից 2007թ.-ի խորհրդարանական ընտրութիւններում ընտրուած Յակոբ Յակոբեանի եւ Սասուն Միքայելեանի պատգամաւորական լիազօրութիւններն ընթացիկ տարուայ սեպտեմբերի 15-ին համարուել են դադարած «Մարտի 1»-ի գործով դատապարտվելու հիմքով:
  -   Քաղաքական