«Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի կանոնակարգը մշակող հանձնաժողովը կղեկավարի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը


«Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի կանոնակարգը մշակող հանձնաժողովը կղեկավարի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը

  • 23-01-2017 18:10:04   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը եռամսյա ժամկետում մշակելու է և նախարարի հաստատմանն է ներկայացնելու «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման պայմանները: Հանձնաժողովը ղեկավարում է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
 
«Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման նախաձեռնության վերաբերյալ նախարարությունը անցած տարեվերջին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է մրցույթի անցկացման գործընթացներում ողջ հայությանը մասնակից դարձնելու անհրաժեշտության մասին: Այս մրցույթի անցկացումը հնարավորության է տալու Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության նախընտրությամբ որոշելու տարվա լավագույն հայ մարզիկին: 
«Կանոնակարգի մշակման նպատակով անցկացվելու են քննարկումներ՝ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտի փորձագետների և մասնագետների հետ: Լիահույս ենք, որ մեզ կհաջողվի այս գաղափարի և այն իրագործելու համար համախմբել համայն մարզասեր հայությանը, ի մի բերել բոլոր կարծիքները»,- նշել է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: 
Միևնույն ժամանակ նախարարությունը շարունակելու է մրցաշրջանի ընթացքում մարզական բարձր ցուցանիշների հասած հայ մարզիկներին խրախուսել՝ համաձայն  ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշման:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play