Երևանի 2016թ. բյուջեի կատարման տարեկան ու Երևանի զարգացման 2016թ. ծրագրի իրականացման հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն հանրային քննարկման


Երևանի 2016թ. բյուջեի կատարման տարեկան ու Երևանի զարգացման 2016թ. ծրագրի իրականացման հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն հանրային քննարկման

  • 08-02-2017 11:10:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է  Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 
 
Նիստի օրակարգում ներառված էին «Երևանի զարգացման 2016 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցերը: 
Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հատկանշել է, որ 2016 թվականի Երևանի քաղաքապետարանի տարեկան հաշվետվությունն ամփոփ ներկայացված է նաև տեղեկագրում, որը տպագրված և էլեկտրոնային տարբերակով հասանելի է համաքաղաքացիներին: 
Նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալը մանրամասն պատասխանել է խորհրդի անդամների կողմից բարձրացված բոլոր հարցերին:
Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են հաշվետվության նախագծերը սահմանված կարգով ներկայացնել հանրային քննարկման:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play