Լապշինի արտահանձնումը չի կարող որևէ ազդեցություն ունենալ Արցախ այցելությունների համար. Եվրախորհրդարանի պատգամավոր


Լապշինի արտահանձնումը չի կարող որևէ ազդեցություն ունենալ Արցախ այցելությունների համար. Եվրախորհրդարանի պատգամավոր

  • 08-02-2017 15:04:55   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 7-ին Բրյուսելում հանդիպել է Լյուքսեմբուրգը ներկայացնող՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:
 
Հանդիպման ընթացքում նախևառաջ քննարկվել են խոսքի ազատությանն ու լրագրողների գործունեությանը, ինչպես նաև Արցախում նրանց աշխատանքին վերաբերող հարցեր: Ֆ. Էնգելն ընդգծել է, որ լրագրողների աշխատանքն Արցախում ունի կարևորագույն նշանակություն և դա պետք է ավելի ակտիվացնել: Նրա պնդմամբ, Ա.Լապշինի արտահանձնման փաստը չի կարող որևէ ազդեցություն ունենալ Արցախ հետագա  այցելությունների համար:
 
Ըստ Ֆ. Էնգելի՝ այսուհետ Արցախ այցելությունները պետք է լինեն էլ ավելի շատ: Դրանից բացի, Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակությունը պետք է մասնակցություն ունենան միջազգային քննարկումներին ու հանդիպումներին:
 
Արման Թաթոյանն կարևորել է պատգամավորի դիրքորոշումը և ընդգծել, որ իր հերթին գործադրում է ամեն ջանք՝ նպաստելու համար Արցախ այցերին ու Արցախի ժողովրդավարական ինստիտուտների մասնակցությանը:
 
Այս առումով, կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համատեղ գործողությունների վերաբեյալ:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի կարգավորումներին, առնչվող հարցեր: Ֆ. Էնգելին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթությունները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play