Հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ


Հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ

  • 10-02-2017 15:33:47   | Շիրակի մարզ  |  Իրավունք

ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ։
 
2017 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 01:30-ին, Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի ղեկավարից  ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն համայնքի բնակիչ, 1998 թ. ապրիլին ծնված  Տարոն Գևորգյանն իրենց տան բակում գտնվող ծառի բնից հակավորման թելով կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել:
  Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում՝ իրենց տան հյուրասենյակում, հայտնաբերվել է Տարոն Գևորգյանի դին՝ գետնին պառկած: Վերջինիս եղբայրը հայտարարել է, որ նրա դին հայտնաբերել է ինքը՝  իրենց տան բակում գտնվող ծառի բնից հակավորման թելով կախված վիճակում, դանակով կտրել է հակավորման թելը, դիակը իջեցրել, տեղափոխել տան հյուրասենյակ ու պառկեցրել գետնին: 
Զննությամբ նշված ծառի բնին կապված վիճակում հայտնաբերվել և վերցվել են 93սմ երկարության, իսկ գետնից` 87սմ երկարության երկտակ հակավորման թելեր:
ՀՀ ՔԿ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play