Նախարար Սուրեն Կարայանը ընդունել է ՄԱԱԶԿ արդյունաբերական զարգացման փորձագետ Ֆարուխ Ալիմջանովի գլխավորած պատվիրակությանը


Նախարար Սուրեն Կարայանը ընդունել է ՄԱԱԶԿ արդյունաբերական զարգացման փորձագետ Ֆարուխ Ալիմջանովի գլխավորած պատվիրակությանը

  • 15-02-2017 16:23:36   | Հայաստան  |  Տնտեսություն

Փետրվարի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) Առևտրի, ներդրումների և նորարարության վարչության գործարար միջավայրի և նորարարության բաժանմունքի փորձագետ Ֆարուխ Ալիմջանովի գլխավորած պատվիրակությանը:
 
Ողջունելով հյուրերին` Սուրեն Կարայանը գոհունակություն է հայտնել ՄԱԱԶԿ աջակցությամբ իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ: Նախարարն իր խոսքում նշել է. «Նախօրեին տեղի ունեցավ ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի շնորհանդեսը: ՀՀ կառավարությունը կարևորում է այս ծրագրի դերը, քանի որ այն հնարավորություն է տալիս համագործակցել ոչ միայն թեթև արդյունաբերության ոլորտում, այլև զուգորդվում է նոր աշխատատեղերի ստեղծմամբ և արտահանման ծավալների աճով, ինչը խթանում է մեր երկրի տնտեսության զարգացմանը»:
 
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ՄԱԱԶԿ փորձագետ Ֆարուխ Ալիմջանովն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Կարայանին ընդունելության համար և նշել, որ իրենց աշխատանքը արդյունավետ չէր լինի առանց հայկական կողմի` մասնավորապես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նեգրավվածության: Ֆարուխ Ալիմջանովը խոսել է Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների հաջողված փորձի մասին և հավելել, որ ՄԱԱԶԿ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրի երկրորդ փուլով նախատեսված է կաշվե իրերի արտադրության խթանում: Փորձագետի խոսքով՝ Հայաստանում առկա է արդյունաբերական և արտահանման լուրջ ներուժ, ոլորտի զարգացումը նաև ապահովում է կանանց զբաղվածությունը։
«Մենք այս ծրագրով գրանցել ենք լավ արդյունքներ, սակայն պետք չէ կանգ առնել, այլ՝ ձգտել առավել խոշոր արդյունքների։ Մեզ համար կարևոր է, որ ծրագրի ավարտին տեսնենք արդյունավետ համագործակցության օրինակներ ոչ միայն մի քանի կազմակերպությունների հետ, այլև ողջ ոլորտի համար ունենանք աջակցության կայուն ինստիտուցիոնալ համակարգ, որը կօգնի նաև հետագայում խորացնել փոխգործակցությունը մասնավոր հատվածի և ՄԱԱԶԿ միջև: Պետք է կարողանանք հասնել արտադրության շատ բարձր որակի՝ շարունակաբար պահելով այդ նշաձողը», - հանդիպման ավարտին ամփոփել է նախարար Կարայանը:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play