Վարչապետը հանձնարարեց վերացնել սահմանային անցակետերում զբոսաշրջիկների համար բարդություններ առաջացնող մի շարք պահանջներ


Վարչապետը հանձնարարեց վերացնել սահմանային անցակետերում զբոսաշրջիկների համար բարդություններ առաջացնող մի շարք պահանջներ

  • 16-02-2017 13:18:50   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ սահմանային անցակետերում կվերացվի մուտքի արտոնագրերի տրամադրման համար Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում հարցաթերթիկներ լրացնելու պահանջը: 
 
Ինչպես փետրվարի 16-ին կայացած ՀՀ կառավարության նիստից առաջ նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա քաղաքացիներին արտոնագիր տրամադրելիս դիմում հարցաթերթիկների լրացումից բացի, զբոսաշրջիկների համար անհարկի բարդություն է առաջացնում նաև ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը բացառապես կանխիկ եղանակով անցկացման կարգը:
Դրանք վերացնելու համար նա, մասնավորապես, նշեց. «Զբոսաշրջության խթանման և զբոսաշրջիկների համար անհարկի բարդությունները, մասնավորապես, ՀՀ պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագիր տրամադրելիս դիմում հարցաթերթիկների լրացումը, ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը բացառապես կանխիկ եղանակով վերացնելու նպատակով, հանձնարարում եմ 1-շաբաթյա ժամկետում  ՀՀ ոստիկանությանը, քննարկելով շահագրգիռ մարմինների հետ, ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՀ կառավարության 1268-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին համապատասխան որոշման նախագիծը, որով առաջարկվում է վերացնել Հայաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների դիմում հարցաթերթիկներ լրացնելու պահանջը սահմանային անցակետերում: ՀՀ ֆինանսների նախարարին՝ քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկություն պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզայի պետական տուրքի գանձումը նաև անկանխիկ եղանակով իրականացնելու վերաբերյալ»,-ասել է գործադիրի ղեկավարը:
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play