Երեւանի դպրոցներում ընթանում է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը


Երեւանի դպրոցներում ընթանում է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը

  • 21-02-2017 18:13:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի դպրոցներում փետրվարի 18-ից մեկնարկել է առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլը: Տարածքային փուլին մասնակցած 7990 աշակերտներից հաջորդ փուլ են անցել 2015-ը: Օլիմպիադայի քաղաքային փուլում ներառված է 16 առարկա: Արդեն ավարտվել են մաթեմատիկա, ռուսերեն և քիմիա առարկաների օլիմպիադաները:
 
Հարկ է նաև նշել, որ նախորդ տարիների համեմատ առարկայական օլիմպիադային այս տարվա մասնակցությունը 6 առարկաների առցանց (օնլայն) եղանակով անցկացման շնորհիվ եղել է ավելի մեծ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play