ԿԳՆ աշխատակազմի թիմը գրավել է առաջին տեղը


ԿԳՆ աշխատակազմի թիմը գրավել է առաջին տեղը

  • 27-02-2017 18:05:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2017 թվականի փետրվարի 23-24-ը տեղի են ունեցել ՀՀ պետական մարմինների աշխատակիցների հրաձգության մրցաշարը, որին մասնակցել են 33 պետական մարմինների, այդ թվում` ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների, ՀՀ մարզպետարանների շուրջ 200 աշխատակիցներ: Առաջին պատվավոր տեղը գրավել է ՀՀ ԿԳՆ թիմը՝ վաստակելով 163 առավելագույն միավոր:
 
Մրցումներն անցկացվել են թիմային և անհատական հաշվարկով: Մասնակիցները մրցել են հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն: ԿԳՆ թիմի կազմում ընդգրկված են եղել ԿԳՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արա Էդոյանը, ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետի տեղակալ Վահագն Բագոյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Կարինե Սմբատյանը, ԿԳՆ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Արսեն Բաղդասարյանը, ԿԳՆ կրթության պետական տեսչության վերլուծության և գնահատման վարչության առաջին կարգի մասնագետ Նարինե Պլոտնիկովան, թիմի մարզիչն եղել է ԿԳՆ հրաձգության մարզադպրոցի տնօրենի տեղակալ Գագիկ Զոհրաբյանը:
 
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խ. Ասրյանը  փետրվարի 27-ին հանդիսավոր պայմաններում ԿԳ նախարարության թիմին հաձնել է գավաթ և պատվոգիր: ԿԳՆ թիմի ներկայացուցիչներ  Արա Էդոյանն ու Վահագն Բագոյանը արժանացել են հատուկ մրցանակների՝ լավագույն արդյունքների համար:
Նշենք, որ մրցաշարին չեն մասնակցել ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանություն և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play