Իրանը սեփական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգ է փորձարկել


Իրանը սեփական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգ է փորձարկել

  • 01-03-2017 13:30:49   | Իրան  |  Միջազգային

Իրանը փորձարկել է սեփական արտադրության հակաօդային պաշտպանության «Բավար-373» համակարգը:
 
tass-ի փոխանցմամբ` Իրանի իսլամական հանրապետության պաշտպանության նախարարության բրիգադի հրամանատար Ամիր Հաթամին տեղեկացրել է, որ բալիստիկ հրիթռներով համակարգի փորձարկումներն իրականացվում են հաստատված ծրագրով: Դրանք կշարունակվեն մինչև Զինված ուժերին փոխանցվելը: 
«Բավար-373» զենիթահրթիռային համակարգը հանդիսանում է ռուսական C-300-ի անալոգային տարբերակը, որն առաջին անգամ ցուցադրվել է նախորդ տարվա օգոստոսի 21-ին: 
Ինչպես հաղորդել է ԻԻՀ պաշտպանության նախարար Հոսեյն Դեգան, ազգային արտադրության հակաօդային պաշտպանության համակարգը նախատեսվում է օգտագործել համալիր զենքերի վրա և օպերատիվ հերթափոխ սահմանել մինչև ընթացիկ տարվա ավարտ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային