Արսեն Քարամյանը Թբիլիսիում մասնակցել է եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (UEFA) զարգացման համաժողովին


Արսեն Քարամյանը Թբիլիսիում մասնակցել է եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (UEFA) զարգացման համաժողովին

  • 02-03-2017 17:41:13   | Վրաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը Թբիլիսիում մասնակցել է եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (UEFA) զարգացման համաժողովին, որը կայացել է փետրվարի 28-ից մարտի 2-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
 
Թբիլիսի մեկնած Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը, ֆեդերացիայի ազգային հավաքականների բաժնի պետ Մարինա Թաշչյանը:
 
UEFA-ի զարգացման համաժողովում, որին մասնակցել են 22 երկրների ազգային պատվիրակություններ, քննարկվել են ֆուտբոլի զարգացման և մասսայականացման ամենատարբեր հարցեր: Անդրադարձ է եղել այնպիսի երկրների փորձին, ինչպիսիք են Շվեդիան և Իռլանդիան: Քննարկվել են ֆուտբոլի պետական ֆինանսավորման հիմնահարցերը և նույնականացվել արդի մարտահրավերները:
 
Առանձին ուշադրության են արժանացել Արևելյան Եվրոպայի երկրներում մասսայական սպորտի կառույցների, ֆուտբոլում կանանց և աղջիկների ներգրավման, դպրոցներում ֆուտբոլի մասսայականացման և մարզային ակումբների զարգացման հիմնահարցերը:
 
Մասնակիցները համակարծիք են եղել, որ ֆուտբոլը ոչ միայն մեծ ճանաչում վայելող մարզաձև է, այլև դրական ազդեցություն է ունենում հասարակության տարբեր շերտերի և ոլորտների վրա:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play