Ժնևում քննարկվել են ՄԻՊ-ի լիազորությունները գործարարների իրավունքների պաշտպանության հարցում


Ժնևում քննարկվել են ՄԻՊ-ի լիազորությունները գործարարների իրավունքների պաշտպանության հարցում

  • 07-03-2017 17:06:16   | Շվեյցարիա  |  Իրավունք

Ժնևում ընթացող Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված գործարարության խթանման ոլորտում մարդու իրավունքների հաստատությունների դերին:
Արման Թաթոյանն իր ելույթում կարևորել է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակում գործարարության խթանման հարցերը: Ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի ծրագրերը, որոնք հիմնված են միջազգային լավագույն փորձի վրա:
 
Օմբուդսմանի աշխատանքի հիմնարար ուղղություններից մեկը պետք է լինի  անարդյունավետ վարչարարությունից գործարարության  պաշտպանությունը: Այս առումով կարևոր է նաև մասնավոր ու հանրային հատվածների համատեղ աշխատանքը խթանող ծրագրերի իրականացումը: Այդպիսի ծրագրերից կարող է լինել հատուկ խորհրդի ստեղծումը, որը, կազմված լինելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, կարող է նպաստել այս ձևաչափով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Ներկայացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի նոր սահմանադրական գործառույթը՝ կապված հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների դեմ բերվող բողոքների քննարկման հետ:
Հանդիպման մասնակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ աշխատելու՝ փորձի փոխանակման ու աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
 
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play