Շուրջ 2000 կանայք հնարավորություն են ունեցել դիտելու «Մորգանի խնամին» և «Ատամնաբույժն արևելյան» երաժշտական ներկայացումները


Շուրջ 2000 կանայք հնարավորություն են ունեցել դիտելու «Մորգանի խնամին» և «Ատամնաբույժն արևելյան» երաժշտական ներկայացումները

  • 07-03-2017 17:12:33   | Հայաստան  |  Մշակույթ

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առիթով Երևանի քաղաքապետարանը ավանդական դարձած սոցիալական նախաձեռնությամբ մեկտեղել էր  Հայրենական մեծ պատերազմի կին վետերանների, Արցախյան ազատամարտի մասնակից կանանց, զոհված ազատամարտիկների մայրերի և այրիների, միաժամանակ երկու զինծառայող ունեցող և բազմազավակ մայրերի, ինչպես նաև սիրիահայ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված և հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանանց: Շուրջ 2000 կանայք Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հնարավորություն են ունեցել դիտելու «Մորգանի խնամին» և «Ատամնաբույժն արևելյան» երաժշտական ներկայացումները:
 
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորել է ներկաներին՝ Կանանց միջազգային օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն ու հետագա հաջողություններ:
Ներկայացումից հետո դահլիճում գտնվող բոլոր կանանց հանձնվել են տոնական նվերներ:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ