Մեկնարկել է մինչև մեկ մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը


Մեկնարկել է մինչև մեկ մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը

  • 15-03-2017 13:52:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանում արևային կայանների կառուցումը աստիճանաբար թափ է հավաքում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մեկնարկել է մինչև 1 մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը։ 
 
Անցած տարվա վերջին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության առաջարկությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագին սահմանեց մինչև 1 մեգավատ հզորությամբ արևային կայանների համար։ Դրանով ամբողջացավ ոլորտում գործունեության դաշտը, ինչից հետո, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հավաստմամբ՝ հետաքրքրությունները ոլորտի նկատմամբ էապես ավելացել են. 
-Անցած մեկ ամսում սկսվել է նման երեք կայանի շինարարություն։ Ակնկալվում է, որ առաջիկայում դրանց թիվը կհամալրվի նորերով։ 
Նախնական հաշվարկներով, նման կայանի կառուցումը կտևի մինչև մեկ տարի, որի ներդրումային արժեքը գնահատվում է շուրջ 1 մլն դոլար։ 
Արևային կայանների կառուցման նկատմամբ լուրջ հետաքրքրություններ ունեն ինչպես ներքին, այնպես էլ  արտաքին ներդրողները։ Ըստ Հայկ Հարությունյանի,  օրերս Վայոց Ձորի մարզի լեռնային տարածքներից մեկում սկսվեցին մինչև 1 մեգավատ հզորությամբ հերթական արևային կայանի կառուցման նախագծման և նախապատրաստման աշխատանքները։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play