Վարչապետը մեկ ամիս ժամանակ տվեց նավթամթերքի ոլորտում չարաշահումները վերացնելու համար


Վարչապետը մեկ ամիս ժամանակ տվեց նավթամթերքի ոլորտում չարաշահումները վերացնելու համար

  • 16-03-2017 11:22:39   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ կառավարության մարտի 16-ին կայացած նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն հանդես եկավ հանձնարարականներով, որոնցից առաջինը վերաբերում էր մատակարարվող նավթամթերքի որակին: 
Ըստ նրա՝ կառավարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի որակի հետ կապված: 
«Նշված խնդիրները հաճախ պայմանավորում են վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային»,- ասաց Կ. Կարապետյանը: 
Բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման և որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով՝ գործադիրի ղեկավարը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն, համապատասխան թույլտվություններ՝ ըստ վառելիքի տեսակների հստակ տարանջատման վերաբերյալ, հաշվի առնելով ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը: 
Կ. Կարապետյանը նաև հնաձնարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ քննարկել և  մշակել այս ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և կանխարգելելու հստակ մեթոդաբանություն: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play