Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել


Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

  • 17-03-2017 14:44:22   | Հայաստան  |  Իրավունք

ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը) հատկանիշներով:
 
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին՝ սրտանոթային սուր անբավարարության հետեւանքով «Արմենիա» բժշկական կենտրոնում: 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play