Միգրացիայի միջազգային կազմակերպությունը սերտացնում է ԱԻ նախարարության հետ աշխատանքը


Միգրացիայի միջազգային կազմակերպությունը սերտացնում է ԱԻ նախարարության հետ աշխատանքը

  • 17-03-2017 17:11:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 17-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանին:
 
Հանդիպմանը ՀՀ ԱԻ նախարարին ներկայացնելով Միգրացիայի միջազգային կազմակերպության քաղաքականությունը և սկզբունքները` Ի. Տեր-Մինասյանը նշեց, որ իրենք պատրաստ են օժանդակություն ցուցաբերել արտակարգ իրավիճակներում և մարդասիրական ճգնաժամերում ԱԻՆ պատրաստվածության բարձրացմանը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է սահմանների մարդասիրական կառավարմանը, ժամանակավոր ճամբարների կազմակերպմանը, միջսահմանային փոխգործակցությանը և դրանց մեխանիզմների մշակմանը:
 
Քննարկման ընթացքում ՀՀ ԱԻ նախարարն առաջարկեց սերտացնել տարածաշրջանային համագործակցությունը` իրականացնելով համատեղ ծրագրեր ու միջոցառումներ, որոնք կօգնեն բարձրացնել արձագանքող ուժերի և քաղաքացիական պատրաստվածությունը:
 
Նախնական պայմանավորվածության համաձայն` կկազմակերպվեն նաև ՀՀ ԱԻՆ մասնագետների վերապատրաստման դասընթացներ:
 
Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության գրասենյակի ղեկավարը խոստացավ քննարկել այս առաջարկությունը և դիտարկել այն հնարավորինս արագ իրագործելու տարբերակները:
 
Հանդիպման ընթացքում Ի. Տեր-Մինասյանն առաջարկեց նաև ՀՀ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության մեջ ընդգրկել միգրացիոն խնդիրների վերաբերյալ կետեր, ինչին ի պատասխան ԱԻ նախարար Դ. Տոնոյանը հանձնարարեց ուսումնասիրել առաջարկությունների փաթեթը և այն ներառել ռազմավարության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play